5881 դիտում
22:04 24-05-2016
Ցեխ և զրպարտություն մարտական դժվարին և պատվավոր ուղի անցած «ОМОН»-ի վետերանների հասցեին
Ես ցավում եմ, որ «ճշմարտախոսության ջատագով» «Ժողովուրդ» օրաթերթը հեռանալով իր դավանած սկզբունքներից և իրականությունից՝ անցել է անամոթ ստերի և կեղծ տեղեկատվության դաշտ: Մասնավորապես, իմ վերաբերյալ մայիսի 24-ի հրապարակումը ցեխ և զրպարտություն է ոչ միայն իմ, այլև մարտական դժվարին և պատվավոր ուղի անցած «ОМОН»-ի վետերանների հասցեին:
Վերոնշյալ լրատվամիջոցը առանց խորամուխ լինելու իրական փաստերի մեջ տարածել է կեղծ, ստահոդ և անբարո տեղեկատվություն՝ իմ և իմ մարտական ընկերների մատուցած ծառայությունը ներկայացնելով որպես այսպես կոչված «սելֆիդայություն», որ իբր մենք հրաժարվել ենք որևէ աշխատանք կատարել:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «ОМОН»-ի վետերանների միությունը, ի նզովանք զազրախոսների, հայրենասիրության վեհ զգացումներով տոգորված, բարձր մակարդակով և խղճի մտոք կատարել, կատարում և մշտապես կատարելու է իր վրա դրված առաջադրանքներն առաջնագծում: Եվ եթե ժողովրդին ճշմարիտ և իրական խոսքը ներկայացնելուն կոչված «Ժողովուրդ»-ը չհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը, ապա մենք հետամուտ ենք լինելու պատիվ պահանջելու այդ լրատվամիջոցից իրավական դաշտում:
[b]Գրիշա Սարգսյան
«ОМОН»-ի վետերանների միության նախագահ, գնդապետ[/b]
Նմանատիպ նյութեր
5629 դիտում
15:49 28-05-2015
Նախարար Սեյրան Օհանյանն իր կնոջ եւ ընտանիքի հասցեին զրպարտություն տարածելու հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Այս բաժնից
916 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
646 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան