Եվրամիությունը, Ռուսաստանը և Ուկրաինան հուլիսին նախարարական մակարդակով հանդիպում կանցկացնեն
Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Եվրամիության միջև հերթական նախարարական մակարդակով հանդիպումը կանցկացվի հուլիսին: Այդ մասին հայտնել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
Հանդիպումը կայանալու է Կիևի և Բրյուսելի միջև ստորագրված իրագործման հարցերով համաձայնագրի հիման վրա: Հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Բրյուսելում:
Բացի այդ, հունիսի 1-ին Մոսկվայում նշված հարցով առանձին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանի և Եվրամիության փորձագետները: