211652_close_icon
views-count763 դիտում article-date 18:12 29-05-2015

«Sothebys»-ի աճուրդում վաճառվել են Տուրգենևի նամակները

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ռուս անվանի գրող Իվան Տուրգենևի երկու նամակները Լոնդոնի «Sotheby's» աճուրդում վաճառվել են 15 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 23 հազար դոլար): Երկու գրություններն էլ արված են գերմաներենով: Դրանցից առաջինն ուղղված է նկարիչ և արտ-քննադատ Լյուդվիգ Պիչին (10,5 հազար դոլար), իսկ երկրորդը՝ գրող Կառլ Միլլերին (12,4 հազար դոլար): Դրանում Տուրգենևը հիշատակում է «Հայրեր և որդիներ» վեպի մասին: Ի սկզբանե նամակները գնահատվում էին 2-3 հազար դոլար: «Sotheby's» աճուրդում ներկայացվել են նաև ռուս երգահան Պյոտր Չակյովսկու ձեռագրերը: Դրանցից մեկը՝ №2 սյուիտի դրվագը գնահատվել է 380-450 հազար դոլար:

Նմանատիպ նյութեր