Միջերկրական ծովում 250 ապօրինի ներգաղթյալ է փրկվել
Godetia բելգիական ռազմանավի միջոցով Միջերկրական ծովում 250 ապօրինի ներգաղթյալ է փրկվել:
Նրանք, այդ թվում մոտ չորս տասնյակ երեխաներ, գտնվել են խորտակվող նավի վրա:
Գերբեռնված նավի շարժիչը խոտանվել է: Ներգաղթյալները փրկվել են 92 նավաստիների ջանքերով: