Միջերկրական ծովում 50 անօրինական ներգաղթյալ է մահացել
Իտալիայի ափերի մոտ զինծառայողները նավում մոտ 50 ներգաղթյալի դի են հայտնաբերել, ովքեր փորձել էին հասնել երկրի ափերին:
Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:
Նավի վրայից հաջողվել է փրկել 430 ներգաղթյալ: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է շվեդական Պոսեյդոն նավի անձնակազմը:
Նշենք, որ Իտալիայի ափերի մոտ նման միջադեպերը բավականին հաճախակի բնույթ են կրում