ԱՄՆ-ն հանել է Կուբան ահաբեկչությանը սատարող երկրների ցուցակից
Միացյալ Նահանգները հանել է Կուբան ահաբեկչությանը սատարող երկրների ցուցակից: Պետքարտուղարության տարածած հայտարարությունում ասվում է, որ վերջին 6 ամիսներին Կուբան միջազգային ահաբեկչական կազմակերպություններին օգնություն չի ցուցաբերել` հավաստիացնելով, որ ապագայում նույնպես չի ցուցաբերելու:
Հիշեցնենք, որ Կուբայի և Միացյալ Նահանգների նախագահները նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էին 2 երկրների միջև հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին: