Բրիտանացի հայտնի դերասան Քոլին Ֆերթը պլաստիկ վիրահատության է ենթարկվել
Ինչպես տեղեկացնում է «korrespondent.net»-ը՝ հղում անելով «Daily Mail»-ին, բրիտանացի հայտնի դերասան Քոլին Ֆերթը պլաստիկ վիրահատության է ենթարկվել, ինչի արդյունքում 54-ամյա դերասանի դեմքը զգալիորեն ավելի ձգված է դարձել:
Դերասանը, որ վերջին անգամ հասարակության մեջ էր հայտնվել փետրվարին, նկատելիորեն թարմացել է և ներկել մազերը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Քոլինը ոչ միայն դիմում է կոսմետոլոգների և պլաստիկ վիրաբույժների օգնությանը, այլ նաև օգտվում է դիետոլոգների և անձնական մարզչի ծառայություններից, որպեսզի ազատվի ավելորդ քաշից:
Հիշեցնենք, որ Քոլին Ֆորթը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Անգլիական հիվանդը», «Իրական սեր», «Արքան խոսում է», «Սիրահարված Շեքսպիրը», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Իմ սարսափելի դայակը» և այլոք: