211652_close_icon
views-count3088 դիտում article-date 00:14 31-05-2015

«Վոլֆսբուրգը» հաղթեց «Բորուսիային» և առաջին անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր

Գերմանիայի գավաթի եզրափակիչում «Վոլֆսբուրգը» 3:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և առաջին անգամ իր պատմության մեջ դարձավ Գերմանիայի գավաթակիր: Հանդիպումը հաջող սկսվեց «Բորուսիայի» համար, որը Օբամեյանգի գոլի շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը: Սակայն մինչև ընդմիջում «Վոլֆսբուրգը» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաև խփեց ևս երկու գոլ և առաջին խաղակեսից հետո առջևում է 3:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» տարածքային մեծ առավելություն ուներ, մի շարք գոլային պահեր ստեղծեց, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել Բենալյոյի պաշտպանած դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3:1: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում էր և խաղաց առանց փոխարինման: Հիշեցնենք, որ այս հանդիպումը Յուրգեն Կլոպի համար վերջինն էր «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Գերմանիայի գավաթի եզրափակիչ [b]«Բորուսիա Դ.» - «Վոլֆսբուրգ»՝ 1:3[/b] Պյեր-Էմերիկ Օբամեյանգ՝ 5 – Լուիս Գուստավո՝ 22, Կևին Դե Բրույնե՝ 33, Բաս Դոստ՝ 38
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր