211652_close_icon
views-count3761 դիտում article-date 19:04 31-05-2015

4-ամյա Ալեքսի փրկությունը կախված է 1 մարդուց և այդ մարդը մեզանից յուրաքանչյուրն է. ֆոտոշարք

Այսօր՝ մայիսի 31-ին, SHAMSHYAN.com-ին է դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Սաթենիկ Վարդումյանը: Նրա 4-ամյա երեխան` Ալեքս Մելքոնյանը, ծնվել է անհաս և նրա մոտ հայտնաբերվել է անհասության ռետինոպատիա V0 աչքերի հիվանդությունը: Կատարվել է լազերային կոագուլացիա, 3.5 տարեկանում հերթական ստուգումից հետո պարզվել է, որ երեխայի 2 աչքի ցանցաթաղանթներն էլ շերտազատված են և պետք է կատարվի վիրահատություն` Մալայան ակնաբուժական կենտրոնում: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրն ասաց. «2014-ին կատարվեց ծանր վիրահատություն, սակայն ապարդյուն. բժիշկները մեզ տեղեկացրեցին, որ ոչինչ այլևս չեն կարող անել երեխայի տեսողությունը փրկելու համար: Խորհուրդ տրվեց դիմել Իսրայելի ակնաբուժական կենտրոն: Մենք երեխայի բժշկական թղթերն ուղարկեցինք և ստացանք պատասխան, որ շատ ծանր վիրահատություն է անհրաժեշտ, սակայն իրենց բժիշկների շնորհիվ կարող են երեխային փրկել կուրությունից, եթե իհարկե շտապ հասցնենք»: Ընտանիքը չունի հնարավորություն երեխային արտերկիր տեղափոխելու և վիրահատություն կատարելու համար, իսկ վիրահատության արժեքը տատանվում է 25 000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Ալեքսի ծնողներն այս պահին ֆինանսական դժվարությունների առաջ են կանգնած և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց` երեխային շտապ վիրահատության, կուրությունից փրկելու համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար Արարատ բանկում` Սաթենիկ Վարդումյանի անվամբ: AMD 1510019992430100 (+374) 99 64-98-85
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր