211652_close_icon
views-count2480 դիտում article-date 10:29 01-06-2015

ԱԺ պատգամավորին պատկանող ուղեւորափոխադրող ընկերությունը արդեն մի քանի օր է՝ չի սպասարկում Էջմիածնի որոշ գյուղերի բնակիչների. այդ մասին անգամ պատգամավորը տեղյակ չէր

Էջմիածնի մոտ 6 գյուղեր արդեն 4 օր է՝ զրկված են միջգյուղական տրանսպորտից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին Զեւայի եւ Հայթաղի բնակիչները եւ ավելացրին, որ ևս 4 գյուղերի բնակիչներ իրենց վիճակում են գտնվում: Նշված երթուղիները սպասարկող ընկերության` «ՈւԱՏ» ԲԲԸ-ի սեփականատերը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է, ով այդ գյուղերի սպասարկումը վարձույթով տվել է ինչ-որ ընկերության, նրանք էլ սպասված շահույթը չստանալով՝ արդեն քանի օր է՝ չեն իրականացնում սպասարկում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց նաեւ Հրանտ Գրիգորյանի հետ, ով ասաց, թե տեղյակ չէ այդ խնդրին, բայց իր ընտրատարածքին պատկանող գյուղեր են և կհետաքրքրվի ու օրվա վերջում կասի, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այդ ուղղությամբ կամ ձեռնարկվելու են, թե ոչ:

Նմանատիպ նյութեր