«Ռեալի» փոխնախագահը հաստատել է, որ թիմը կգլխավորի Բենիտեսը
Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Էդուարդո դե Բլասը հաստատել է, որ մոտ օրերս Ռաֆայել Բենիտեսը կնշանակվի թիմի գլխավոր մարզիչ:
«Այս շաբաթվանից սկսած, Բենիտեսը իմ համար կլինի աշխարհի լավագույն մարզիչը: Երեք օր առաջ ես այդպիսին էի համարում Կառլո Անչելոտիին, որին իմ երախտագիտությունն են հայտնում: Երկու տարի առաջ լավագույնը իմ համար Ժոզե Մոուրինյոն էր: Այժմ եկել է Բենիտեսի հերթը», նշել է Բլասը: