211652_close_icon
views-count2322 դիտում article-date 22:53 25-01-2022

Ես չեմ հասկանում, մեր հայրենիքում մեր դե-յուրե ռամավարական դաշնակից և դե-ֆակտո անվտանգության երաշխավոր երկրի ցանկալի թեկնածուին հակակշիռ ունենալու իմաստը. Հայկ Եսայան

Հայկ Եսայանը իր ֆեյսբույան էջում գրումէ. «Օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Արմեն Սարգսյանը նախագահ դառնալու պահին չուներ ՀՀ քաղաքացիություն: Հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծանոթ չի այդ թեմային ու կարծում է, որ այդպիսի բան չկա:

Հասկացա՞ք: Նա ընդամենը կարծում է: Մինչդեռ հիշեցնեմ, որ ԵԼՔ դաշինքը Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցով մեծ աղմուկ էր բացատրել վերջինիս ընտրության ժամանակ, իսկ ապրիլյան ցույցերի ժամանակ Նիկոլը առանց փաստ հրապարակելու հայտնել էր, որ տեսել է նախագագի ՄԹ քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը փակ հանդիպման ժամանակ, առանց դա հրապարակելու: 

Շատ տարածված է այն բացատրությունը, ըստ որի Արմեն Սարգսյանը հրավիրվել էր, որպեսզի լիներ կռեմլի կողմից ընդունված Կարեն Կարապետյանի հակակշիռը: Բայց ես անկեղծ չեմ հասկանում մեր հայրենիքում , մեր դե-յուրե ռամավարական դաշնակից և դե-ֆակտո անվտանգության երաշխավոր երկրի ցանկալի թեկնածույին հակակշիռ ունենալու իմաստը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր