42435 դիտում
14:08 01-06-2015
Արտակարգ իրավիճակ Երևանում. 29-ամյա կինը սպառնում էր Հանրապետական ծննդատան 5-րդ հարկից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 7, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատները և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ ծննդատան բուժանձնակազմը կարողանում է համոզել կնոջը, ով Լոռու մարզի բնակչուհի, 29-ամյա Սյուզաննա Կատինյանն է, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+