211652_close_icon
views-count873 դիտում article-date 20:10 01-06-2015

Հունիսի 1-ը՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը միջոցառումներ են կազմակերպել մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում: Օրվա տոնական մթնոլորտը տեղափոխվել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որտեղ երեխաների համար կազմակերպված միջոցառման ընթացքում պարային և երաժշտական համարներով հանդես են եկել վարչական շրջանի արվեստի և երաժշտական դպրոցների սաները: Մանկատանը հյուրընկալվել են նաև Հայ օգնության ֆոնդի երեխաները: Մանկատան բակում կազմակերպվել է նաև նկարների և ձեռքի աշխատանքների ցուցադրություն:

Նմանատիպ նյութեր