10424 դիտում
15:15 25-05-2020
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են. Tert.am
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարկավածների 15 դեպք կա, որոնցից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/05/25/orphanage/3298386?fbclid=IwAR00TKY5szxZGMtR5XahdIyMDZnlHZhF0jh-DTsQP6_7Pl8P0e4TXnJ63U0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«15 հաստատված դեպք կա, որից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատկցիներ, նրանցից որևէ մեկը հոսպիտալացված չէ, որովհետև ախտանշաններ չունեն: Երեկ չէ, առաջին օրը երեկոյան դայակներից մեկի մոտ 37.6 աստիճան ջերմություն է նկատվել, իրեն միանգամից մեկուսացրել են, ուղարկել են տուն և իր ջերմության պատճառով թեստավորել են մյուսներին, որովհետև որևէ տեսակի գանգատ որևէ մեկը չուներ»,- նշեց Մարտիրոսյանը:
Նա հայտնեց, որ այս պահին բացի տեղի բժիշկներից, տեղում աշխատում են նաև «Արաբկիր բժշկական համալիրի» համաճարակաբանը, բժիշկ և բուժքույր, տարածքը առավոտյան թեստավորումից հետո ախտահանվել է: «Բոլորն իրենց լավ են զգում, առողջական որևէ գանգատ չունեն: Մանկատան տարածքում են մեկուսացված, որովհետև իրենց խնամքն ավելի հեշտ է կազմակերպել հաստատությունում, հատկապես,եթե իրենք չունեն ախտանշաններ»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
745 դիտում
18:23 05-04-2024
Անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն
870 դիտում
20:10 01-06-2015
Հունիսի 1-ը՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը
1266 դիտում
12:02 23-07-2019
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նորաձևության ցուցադրություն է կազմակերպվել
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»