211652_close_icon
views-count2263 դիտում article-date 14:04 03-06-2015

Բենիտեսը Ռոնալդուի և Բեյլի համար «Ռեալում» անակնկալներ է պատրաստել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտադիր է Կրիշտիանու Ռոնալդուին կենտրոնական հարձակվողի դիրքում խաղացնել: 55-ամյա մասնագետի կարծիքով, պորտուգալացին պետք է խաղա հարձակման ծայրում, այլ ոչ թե՝ ձախ եզրում, ինչպես Ռոնալդուն խաղում էր Անչելոտիի օրոք: El Mundo Deportivo պարբերականի տեղեկություններով, Բենիտեսը կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեմային պատրաստվում է այլ դիրքում խաղացնել, կամ նույնիսկ պահեստային նստարան ուղարկել: Բացի այդ, սպասվում է, որ Գարեթ Բեյլը կտեղափոխվի իր սիրած ձախ եզրը, որտեղ նա փայլում էր անգլիական «Տոտենհեմի» կազմում:

Նմանատիպ նյութեր