Չայկովսկու 175-ամյակին ընդառաջ նրա հայրենի քաղաքի ջրավազանը «զարդարվել» է կանեփի թփերով
Պյոտոր Չայկովսկու 175-ամյակի առթիվ նորոգվել եւ բարեկարգվել է նրա հայրենի քաղաքի՝ Վոտկինսի ջրավազանը, որին ափամերձ հատվածում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերել:
Պարզվել է` կանեփը ջրավազան է «հասել» կանաչապատման ժամանակ. կանեփի սերմերը գազոնների վրա են հայտնվել հողի միջոցով: Իրավապահները դիմել են քաղաքային իշխանություններին՝ թերությունը շտկելու համար: