6982 դիտում
19:14 03-06-2015
Երևանում կորստյան է մատնվում հայ մեծանուն գրողի հուշակոթող աղբյուրը, փոխարենը` առանց ընդմիջման գործում է ավտոմոյկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ 2010 թվականի փետրվարի 12-ին հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա առթիվ Երևան քաղաքի Պուշկին 3 հասցեում տեղադրվեց հուշակոթող աղբյուր, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ներկայությամբ հուշակոթող աղբյուրի բացման ժամանակ ընթերցվեց քաղաքապետի պաշտոնական ուղերձը, իսկ հուշակոթող աղբյուրի տեղադրման հովանավոր Սամվել Մայրապետյանը, ով նաև հայտնի է որպես գործարար, նշված պաշտոնյաների հետ խոստացավ, որ աղբյուրի ջուրը տարվա ցանկացած եղանակին հոսելու է: Անգամ կատակում էին, թե այն չի լինի Մկրտիչ Արմենի հայտնի պատմվածքի Հեղնար Աղբյուրի վիճակում:
Մինչ դեռ արդեն քանի տարի է հուշակոթող աղբյուրը ցամաքել է, փոխարենը հուշակոթողի տակ գործում է ավտոլվացման կետ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ վերջերս Երևանում կապիտալ վերանորոգվել, իսկ մի քանի տեղեր էլ տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ:
Արդյոք Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները չե՞ն տեսնում, որ հայ մեծանուն գրողի անվան հուշակոթող աղբյուրը այսպես մնալու դեպքում կկորցնի իր իրական միսիան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
5400 դիտում
18:03 28-04-2024
Բարեգործական երեկույթ․Վահան Տերյանի 140-ամյակին ընդառաջ ՋԱՀ-ը կվերականգնի մեծանուն գրողի տուն-թանգարանը