1152 դիտում
10:40 04-06-2015
Պարզվում է՝ Սոցապ նախարարությունն ընտանեկան կապալի է վերածվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը դեռ 2012թ գրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր մոտ աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին և նրանց միջոցով շահավետ կառավարում է իրեն վստահված գերատեսչությունը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ որ Արտեմ Ասատրյանն իր աներոջը՝ Լևոն Պետրոսյանին «տեղավորել» է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտում՝աշխատանքի և զբաղվածության բաժնի պետի պաշտոնում:
Նշված նախարարության աշխատակիցների խոսքերով՝բոլոր ՊՈԱԿ-ների ստուգումներն անպայման հանձնարարվում է նախարարի աներոջը: Երկու օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից, սակայն ապարդյուն: Իսկ այն հանգամանքը, որ նախարարներն իրենց վստահված գերատեսչություններին որպես մասնավոր ընկերության են վերաբերում, նորություն չէ, բայց պարզվում է՝ այս նախարարությունն ընտանեկան կապալի է վերածվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1069 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1342 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2620 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ