Հունական Լարիսա քաղաքը կպայքարի 2021 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կոչման համար
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հունական Լարիսա քաղաքը կպայքարի 2021 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կոչման համար: Երկրի մեծության հիգրերորդ բնակավայրի լոգոտիպը կդառնա Պենեյ գետի վրայով կամուրջը, իսկ կարգախոսը՝ «Լարիսան 2021 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի թեկնածու՝ հեռանկարների կամուրջներ»:
Լարիսայի քաղաքապետ Ապոստոլիս Կալոյանիսը անվանել է քաղաքն առաջադրելու այս որոշումը «քաղաքական և պատմական»:
«Լարիսան իրենից ներկայացնում է չափազանց հրապուրիչ թեկնածություն», - ասել է քաղաքապետը: