892 դիտում
21:28 04-06-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ գինեգործական ավանդույթներին և ոլորտի ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում ունեն փոխգործակցության մեծ ներուժ, մասնավորապես գինեգործության, խաղողագործության և պանրագործության ոլորտներում:
«Հատկապես այս ճյուղերում Ֆրանսիան ունի դարերով կուտակած հարուստ փորձ, որի կիրառման դեպքում և ֆրանսիացի մասնագետների հետ սերտ համագործակցության շնորհիվ մեր երկրում գինեգործությունն ու պանրագործությունը զարգացման նոր փուլ կմտնեն», - նշել է իր խոսքում Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` այդ ոլորտների զարգացումն առավել արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո: Այս համատեքստում նախարարը ընդգծել է Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` ստացված արտադրանքը հետագայում ԵՏՄ շուկա արտահանելու նպատակով: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ շնորհիվ Հայաստանի բարենպաստ բնակլիմայական պայմանների և ֆրանսիական կողմի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ այդ արտադրանքը ԵՏՄ շուկայում մեծ պահանջարկ կունենա:
Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ֆրանսիական ընկերություններին տեղական ձեռնարկությունների հետ գործարար կապերի հաստատման խնդրում:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին համոզմունք են հայտնել, որ ճանաչողական բնույթ կրող այս այցը կունենա շարունակական բնույթ և հիմք կհանդիսանա հետագայում տեղացի գինեգործների հետ սերտ ու արդյունավետ համագործակցության հաստատման համար:
Նմանատիպ նյութեր
4456 դիտում
21:49 16-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներին
3247 դիտում
20:07 06-06-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց