Ուկրաինայի գավաթի եզրափակիչը անհավանական ավարտ է ունեցել. տեսանյութ
Ուկրաինայում տեղի է ունեցել երկրի գավաթի եզրափակիչը, որտեղ հանդիպել են ուկրաինական երկու ուժեղագույն ակումբները՝ Կիևի «Դինամոն» և «Շախտյորը»:
Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման հիմնական իրադարձությունները սկսվել են խաղից հետո: Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը չեն կարողացել գրավել դարպասը՝ 0:0:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ընթացքում Դոնեցկի ֆուտբոլիստները երկու գնդակի տարբերությամբ առջևում են եղել, սակայն անհավանական կերպով ձեռքից բաց են թողել այդ առավելությունը և «Դինամոն» պարզապես պոկել է հաղթանակը՝ 5:4:
Դրանից հետո մարզադաշտում իսկական խառնաշփոթ է սկսվել: «Դինամոյի» հարյուրավոր երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ, կոտրել դարպասներից մեկը, ծեծկռտուք հրահրել ոստիկանական ուժերի հետ: Մեծ դժվարությամբ իրավապահ մարմիններին հաջողվել է երկար բանակցություններից հետո հանդարտեցնել կրքերը: