Կատաղի մարտեր` Սիրիայի Հասեկե քաղաքի համար
Սիրիայի ռազմաօդային ուժերը Հասեկեում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Նշենք, որ այդ քաղաքի մերձակայքում կառավարական բանակի և զինյալների միջև կատաղի մարտեր են ընթանում. 2 կողմում էլ զոհեր են գրանցվել:
Դիտորդների տվյալներով, զինյալներին հաջողվել է գրավել քաղաքի բանտն ու էլեկտրակայանը: