Սիրիական Մարեա քաղաքի համար կատաղի մարտեր են ընթանում
Սիրիայի հյուսիսում կատաղի մարտեր են ընթանում ընդդիմադիր ուժերի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջեւ՝ Մարեա քաղաքի համար: Բախումների հետեւանքով արդեն 47 մարդ է զոհվել, որոնցից 27-ը՝ ԻՊ-ի զինյալներ:
Մարեան գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու: Հուլիսին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ քաղաքի վրա հարձակման ժամանակ ԻՊ-ն քիմիական զենք է կիրառել: