Չինաստանի Յանցզի գետում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 431-ի
Չինաստանի Յանցզի գետում խորտակված տուրիստական նավի զոհերի թիվը հասել է 431-ի: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Դեռևս անհետ կորած է համարվում 11 մարդ:
Փրկվել է 14 մարդ, այդ թվում` նավապետը: Իշխանությունների խոսքով, ողբերգության պատճառը տորնադոն է եղել:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55523/]Հիշեցնենք[/url], որ 456 մարդու տեղափոխող նավում հիմնականում եղել են 50-80 տարեկան թոշակառուներ: