211652_close_icon
views-count1154 դիտում article-date 18:11 08-06-2015

Երկիրը 2 շաբաթով կկորցնի կապը Մարսի հետ

NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտարարել է մարսագնացների՝ «քնի ռեժիմի» անցնելու մասին: Սարքավորումների աշխատանքի ժամանակավոր դադարը կապված է այն հանգամանքի հետ, որ Երկիրը եւ Մարսը հայտնվել են նույն «գծի» վրա, իսկ նրանց միջեւ Արեգակն է: Երկրից Մարս եւ հակառակն ուղարկվող ազդանշաններն անցնելու են լուսատուի կողքով, ինչը դժվար կդարձնի մարսագնացների հանդեպ հսկողությունը: Այդ ընթացքում մարսագնացներն, այնուամենայնիվ, կկարողանան որոշակի գործողություններ իրականացնել, մասնավորապես տեղաշարժվել: Նշենք, որ Մարսը եւ Երկիրը Արեւի հակառակ կողմերում են հայտնվում 26 ամիսը մեկ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր