211652_close_icon
views-count1266 դիտում article-date 12:31 08-06-2015

Սպիտակ Նավակ. Հայաստանի թիմը վերջին տուրից առաջ պահպանում է հաղթանակի հնարավորությունները

Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող դպրոցականների «Սպիտակ նավակ» անվանումը կրող մրցաշարում կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի սաները հերթական տուրում հանդիպել են Վոլգոգրադի թիմի հետ և մրցամարտն ավարտվել է հաշտությամբ՝ 2:2. Ստեղծված իրավիճակից օգտվել է Սանկտ-Պետերբուրգի թիմը, որը մրցակցին հաղթել է 3:1 հաշվով և 0.5 միավորով շրջանցել մեր ներկայացուցիչներին: Մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ գլխավորում է հենց Սակնտ-Պետերբուրգի թիմը, որն ունի 22.5 միավոր: Հայաստանն ունի 22 միավոր: Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր