211652_close_icon

«Lufthansa» ավիափոխադրողն առաջարկել է եզրակացություններ անել Ալպերում տեղի ունեցած ինքնաթիռի աղետից

views-count841 դիտում article-date 18:02 08-06-2015
Գերմանական «Lufthansa» ավիափոխադրողը առաջարկել է մի քանի եզրակացություններ` մարտի վերջին Ալպերում «Germanwings»-ի ինքնաթիռի աղետի պատճառների կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ընկերության կառավարման նախագահ Կառստեն Շպորի խոսքերով, սպասվում է, որ այդ դասերը օգտակար կլինեն ողջ ավիաինդուստրիայի համար: Մասնավորապես, առաջարկվում է տեղադրել հատուկ տեսախցիկներ` օդաչուների սենյակների դրսից և ներսից: «Lufthansa»-ի ղեկավարը նաև մտադիր է ավելացնել թռիչքային անձնակազմի ընտրովի ստուգումների քանակը:

Նմանատիպ նյութեր