749 դիտում
14:39 09-06-2015
Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին
Հունիսի 5-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ամենամյա ծրագրին: Ծրագրի շրջանակներում հանրության համար իրենց դռներն են բացում մշակութային, պատմական, հանրային նշանակություն ունեցող շենքերը, այդ թվում` մի շարք դեսպանություններ:
Կանադայում ՀՀ դեսպանությունը մշտապես մասնակցում է այս միջոցառմանը: 1908թ. կառուցված Կանադայում ՀՀ դեսպանության շենքն ընդգրկված է Օտտավայի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շենքերի կազմում և նախկինում ծառայել է նաև որպես Ուրուգվայի, ապա Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչություններ:
Միջոցառման շրջանակներում դեսպանությունն ընդունեց հարյուրավոր այցելուներ, ովքեր ծանոթացան շենքի ճարտարապետությանն ու պատմությանը, տեղեկություններ ստացան հայկական մշակույթի, արժեքների ու պատմության վերաբերյալ: Այցելուները հանգամանալից ծանոթացան Հայաստանին, հայկական արվեստին, խաչքարերին, եկեղեցիների դերին ու արժեքին հայկական ճարտարապետության մեջ:
Նմանատիպ նյութեր
2071 դիտում
19:50 07-06-2016
Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին
1545 դիտում
19:39 10-06-2014
Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է «Օտտավայի բաց դռներ» ծրագրին
1474 դիտում
19:05 08-06-2016
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը
Այս բաժնից
1048 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1063 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
949 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել