211652_close_icon
views-count1426 դիտում article-date 19:05 08-06-2016

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 8-ին խորհրդարան էին այցելել «Հայբուսակ» համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով ներկաներին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ միշտ պատրաստ է հանդիպել թե՛ մանկավարժների եւ թե՛ ուսանողների հետ: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերին, երկրի սոցիալ-տնտեսական, առողջապահության ոլորտների խնդիրներին, գիտության զարգացման համար ներդրումների ավելացմանը, ինչպես նաեւ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հորդորել է ուսանողներին լավ սովորել, ստանալ որակյալ կրթություն եւ դառնալ ընտրած ոլորտում լավագույն մասնագետները: Նշենք, որ հանդիպումից առաջ ուսանողները շրջել են խորհրդարանում, ծանոթացել նիստերի դահլիճին կից սրահում ներկայացված ցուցահանդեսին եւ ներկա եղել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ քննարկմանը: Այցի ավարտին ուսանողներն ու դասախոսները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Նմանատիպ նյութեր