211652_close_icon
views-count1462 դիտում article-date 14:56 09-06-2015

Եվրախորհրդարանի պատգամավորները նիստին ներկայացել են Ադրբեջանում քաղբանտարկյալների պատկերներով հագուստով

Հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստին պատգամավորների մի խումբ ներկայացել է Ադրբեջանում քաղբանտարկյալներ Խադիջա Իսմայլովայի, Լեյլա Յունուսի, Անար Մամեդլիի, Ռասուլ Ջաֆարովի, Էմին Հուսեյնովի և Ինտիգամ Ալիևի պատկերներով բլուզներով: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը ազատ արձակել վերոնշյալ բոլոր լրագրողներին և իրավապաշտպաններին: Ակցիան նախաձեռնել էր Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկ Լունաչեկը: Նա հայտարարել է, որ Եվրոպան իրավունք չունի արհամարհել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները և կոչ արել հատուկ բանաձև ընդունել այդ հարցով:

Նմանատիպ նյութեր