211652_close_icon
views-count2453 դիտում article-date 11:29 09-06-2015

Մոսկվայում 65 տարեկանում մահացել է հանրահայտ հեքիմ Ջունա Դավիդաշվիլին

Մոսկվայում 65 տարեկանում մահացել է հանրահայտ հեքիմ Ջունա Դավիդաշվիլին: Այս մասին հայտարարել է դերասան Ստանիսլավ Սադալսկին: Նրա խոսքով, Ջունան գնացել է խանութ, որտեղ իրեն վատ է զգացել: Նա արյան հետ կապված խնդիրներ է ունեցել: 2 օր կոմայում մնալուց հետո Ջունան մահացել է: Հարկ է նշել, որ տարբեր ժամանակներում հայտնի էքստրասենսի ծառայություններին են դիմել Լեոնիդ Բրեժնևը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Մարչելո Մաստրայանին, Անդրեյ Տարկովսկին, Ֆեդերիկո Ֆելինին և այլ հայտնի մարդիկ: 2001թ-ին նա կորցրել է միակ որդուն և այդ օրվանից դադարել բուժել՝ վարելով ճգնավորի կյանք:

Նմանատիպ նյութեր