1054 դիտում
16:47 10-06-2015
Amnesty International-ին արգելել են մուտք գործել Բաքու
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել պլանավորված այցելությունը Ադրբեջան այն բանից հետո, երբ այդ Լոնդոնում Ադրբեջանի դեպսանատունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը ներկա պահին չի կարող ընդունել կազմակերպության անդամներին:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այցը, որը նախատեսված էր «Ադրբեջան. Ճնշումներ՝ Եվրոխաղերի ֆոնին» թեմայով ճեպազրույցի անցկացման համար, հետաձգվել է»:
Կազմակերպությունը նշում է, որ հեգնանք է, քանի որ միջոցառումը հետաձգվում է այն ժամանակ, երբ Եվրոխաղերին ընդառաջ այդ երկրում արդարությունը բարձրաձայնողներին անընդմեջ լռեցնում են և հուսահատ փորձեր են արվում Եվրոխաղերը շրջափակել քննադատական հայտարարությունները քողարկող վարագույրով:
Նմանատիպ նյութեր
4421 դիտում
14:53 20-10-2018
Amnesty International-ը կոչով դիմել է Ջոն Բոլթոնին՝ Բաքու այցի նախաշեմին
2285 դիտում
12:28 05-11-2014
Իսրայելը ռազմական հանցագործություն է գործել. Amnesty International
1042 դիտում
14:42 24-12-2014
Ուկրաինայի արևելքը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ. Amnesty International
Այս բաժնից
517 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
529 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար