211652_close_icon
views-count808 դիտում article-date 16:18 18-10-2024

Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) երրորդ նիստի ժամանակ ասել է, որ «Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա»: Այս մասին գրում է Anadolu-ն:

«Թուրքիան նպատակ ունի հարաբերություններն առաջ տանել ավելի շատ տարածաշրջանային զարգացման, կայունության և բարգավաճման միջոցով», - ասել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կկարողանան լուծել դրանք։

Նմանատիպ նյութեր