211652_close_icon
views-count5488 դիտում article-date 11:15 17-12-2016

Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Ադրբեջանում ու Վրաստանում հյուրանոցների կառուցումը

The Trump Organization կորպորացիան, որի գլխավոր տնօրենն է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, խզել է Ադրբեջանում հյուրանոցային համալիրի շինարարության վերաբերյալ գործարքը և նույնը պատրաստվում է անել Վրաստանում։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ Թրամփի այդ քայլը կապված է հունվարին նախագահի լիազորությունները ստանձնելու հետ, իսկ միլիարդատիրոջ արտասահմանյան 2 նախագծերն էլ կապված են քաղաքական դեմքերի հետ, ինչը կարող է բացասաբար ազդել նրա նախագահական հեղինակության վրա։ Ընթացիկ շաբաթում նա խզել էր նաև Բրազիլիայում հյուրանոցային համալիրի շինարարոթյան վերաբերյալ պայմանագիրը, իսկ նոյեմբերի սկզբին, մինչև իր՝ նախագահ ընտրվելը, Բրազիլիայում քրեական գործ էին հարուցել իր ընկերությանը պատկանող հյուրանոցներից մեկի պատճառով։ Ավելի վաղ Թրամփը փակել էր Սաուդյան Արաբիայի հետ իր բոլոր սեփական ընկերությունները։

Նմանատիպ նյութեր