763 դիտում
17:53 10-06-2015
Բրեդ Փիթը կնկարահանվի Աֆղանստանի պատերազմի մասին պատմող ֆիլմում
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կնկարահանվի երգիծական հակառազմական «Պատերազմի մեքենան» ֆիլմում։
Կինոընկերությունը ձեռք է բերել ֆիլմն իր բոլոր ցանցերով ցուցադրելու իրավունքը։
Ֆիլմի ռեժիսորը 42-ամյա ավստրալացի Դևիդ Միշոն է։
Ֆիլմը հիմնված է 2013 թ. ամռանը Լոս Անջելեսում ավտովթարից մահացած ամերիկացի լրագրող Մայլք Հասթինգսի «Խաբեբաները. Աֆղանստանում ամերիկյան պատերազմի վայրի և սարսափելի պատմությունը» գրքի վրա։ 33-ամյա հեղինակի մահվան հանգամանքները մինչ օրս բազմաթիվ հարցեր են առաջացնում։
Հոլիվուդյան աղբյուրները հայտնում են, որ Փիթը ձեռք է բերել գիրքն էկրանավորելու իրավունքը և նախագծի պրոդյուսերն է։
Նմանատիպ նյութեր
1019 դիտում
17:45 26-11-2014
Բրեդ Փիթը նոր ֆիլմում է նկարահանվում
2462 դիտում
22:19 28-08-2014
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը չափազանց բաց տեսարաններում կնկարահանվեն
1245 դիտում
18:08 02-09-2014
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը 200.000 դոլար են վճարել առանց վկաների իրենց մեղրամիսն անցկացնելու համար
Այս բաժնից
3205 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը