211652_close_icon
views-count6489 դիտում article-date 22:54 13-01-2018

Լեոնարդո Դի Կապրիոն նկարահանվում է Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նկարահանվում է ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում: Դի Կապրիոն ֆիլմում կխաղա ծերացող գործազուրկ դերասանի դերը: Ֆիլմը վերաբերվում է սերիական մոլագար Չարլզ Մենսոնի կյանքին: Դերասանուհի Մարգո Ռոբին կարող է խաղալ Մենսոնի զոհերից մեկի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ. Շերոն Թեյթի դերը, որը սպանվել էր 1969 թվականին: Տարանտինոյի նոր ֆիլմը դեռ անվանում չունի: Սպասվում է, որ այն մեծ էկրաններին կհայտնվի 2019թ. օգոստոսի 9-ին: Տարանտինոն նշել է, որ կինոնկարը կենսագրական բնույթ չի կրում: Նշենք, որ 2017թ. նոյեմբերին Կալիֆորնիայի նահանգի բանտում 84 տարեկան հասակում մահացավ Չարլզ Մենսոնը, որին 1969 թվականին մի շարք սպանություններ կազմակերպելու և իրականացնելու համար դատապարտել էին մահապատժի: 1972թ. մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, քանի որ նահանգում մահապատիժն արգելվեց:

Նմանատիպ նյութեր