Լեհաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել
Լեհաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել, այսպես կոչված, «կասետային սկանդալի» պատճառով: Դա երկրի պատմության հետաքննության նյութերի ամենախոշոր արտահոսքն է. iնտերնետում է հայտնվել ապօրինի գաղտնալսման փաստով քրեական գործի 2.5 էջ:
Պաշտոնից հեռացել են խորհրդարանի խոսնակը, սպորտի, առողջապահության, պետական գանձարանի նախարարները, ինչպես նաև նրանց տեղակալները: