590 դիտում
20:05 11-06-2015
Հայաստանը մասնակցում է «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնին` Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությամբ
Հունիսի 11-ին Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում բացվեց «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությամբ: Փառատոնի բացման արարողությանը ներկա էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Փառատոնին ներկայացված են Մոսկվայի, ՌԴ մարզերի և այլ երկրների թանգարաններ: Հայաստանի տաղավարում ներկայացված է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և Ժամանակակից արվեստի թանգարանը: Հայաստանյան թանգարանների ցուցադրությունը մոսկովյան փառատոնին կայացել է ՀՀ մշակույթի նախարարութան նախաձեռնությամբ և ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
«Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնը կտևի մինչև հունիսի 15-ը:
Նմանատիպ նյութեր
4049 դիտում
16:47 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
1531 դիտում
20:51 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
8064 դիտում
16:40 18-05-2018
Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում
Այս բաժնից
721 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2074 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
724 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար