211652_close_icon
views-count1285 դիտում article-date 19:13 11-06-2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների հարակից տարածք, որտեղ ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով շինաշխատանքների մանրամասները` պատասխանատուները զեկուցել են, որ հուշարձանների հարակից 520 քմ զբաղեցնող տարածքում դավթաշենցիների հանգստի կազմակերպման համար արդեն իսկ տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, բացի այդ, տարածքը կահավորվել է մանկական խաղահրապարակով ու մարզասարքերով: Ծրագրի շրջանակում տարածքը կապահովվի նաև ոռոգման նոր ցանցով ու արտաքին լուսավորության համակարգով: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ Դավթաշենում ևս մեկ հարմարավետ հանգստի գոտու ձևավորումն ապահովելու համար՝ ընդգծելով, որ այս տարածքը կլինի ոչ միայն ժամանցի կազմակերպման վայր, այլև իր կարևոր գերակատարումը կունենա հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու հարցում:

Նմանատիպ նյութեր