1167 դիտում
12:52 12-06-2015
ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնարկում է նոր բարեփոխումներ՝ քրեակատարողական համակարգում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը շարունակում է ձեռնարկել է քայլեր, որոնք ուղղված են ՀՀ արդարադատւթյան նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի մատակարարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2015թ. հունիսի 11-ին ընդունված հրամանով համապարփակ իրավական կարգավորում են ստացել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդով ապահովման հետ կապված հարաբերությունները և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՔՀ-60-Ն հրամանը:
Հրամանով կանոնակարգվել են սննդի ճաշացուցակի, սննդի պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի և սննդի քանակի և որակի հսկողության կարգի ու ձևերի հետ կապված հարաբերությունները: Հրամանով նախատեսվել են հստակ մեխանիզմներ, որոնք ուղղված են քրեակատարողական հիմնարկներում սահմանված ժամկետներում ճաշացուցակը կազմելուն, ճաշատեսակների բազմազանությունը ապահովելուն, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց դրա մասին տեղեկացնելուն, նախատեսվել են դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի որակի և մատակարարման գործընթացի հսկողության համար մեխանիզմներ:
Մասնավորապես հրամանով ամրագրվել է «Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանի> վարման պահանջ, նախատեսվել է պատասխանատու հերթապահի ու բժիշկի կողմից ճաշերի պատրաստման քանակի և որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս, ստուգելով ճաշի քանակը և որակը, այսուհետ պարտավոր կլինեն են համապատասխան եզրակացություն ներկայացնել: Հատուկ ուշադրության է արժանի հրամանի այն կարգավորումը, որի համաձայն՝ Դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միան անձանց այն թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները և գումարը:
Նախքան դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը պետք է պարզի կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր տվյալ օրը չեն օգտվելու /չեն ցանկացել օգտվել, գրավոր հրաժարվել են/ քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից:
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
12:45 18-12-2014
Վրաստանի դատական համակարգում բարեփոխումներ կիրականացվեն
1228 դիտում
15:26 18-06-2015
Տեսչական համակարգում բարեփոխումներ են սպասվում
1954 դիտում
14:05 11-05-2017
Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կրթության համակարգում. վարչապետ
Այս բաժնից
2281 դիտում
23:18 19-01-2025
Հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ
2029 դիտում
23:01 19-01-2025
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապը
754 դիտում
22:21 19-01-2025
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար