1234 դիտում
15:26 18-06-2015
Տեսչական համակարգում բարեփոխումներ են սպասվում
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքից բխող ևս երեք որոշումը նվիրված է տեսչական համակարգի բարեփոխմանը: Կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և խորհրդի անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամ ընտրելու կարգը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկություն տրամադրելու կարգը:
Երրորդ որոշմամբ հաստատվել է հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը և տնտեսվարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրանց հետևելու կարգը: Որոշումների ընդունմամբ կառավարությունն ակնկալում է ստեղծել տեսչական մարմինների բնականոն գործունեության ապահովմանն ուղղված իրավական հիմք: Աստիճանաբար անցում կկատարվի ռիսկի վրա հիմնված ստուգման, որը և այս բարեփոխման հիմնական էությունն է:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ, որոնցով «ՓՄՁ-ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հնարավորություն կունենա ՀՀ ֆինանսների նախարարության հետ կնքած վարկային պայմանագրերի վարկերի մարման վերջնաժամկետները երկարաձգել մինչև 2026 թվականը: Դրա շնորհիվ կազմակերպությունը կկարողանա շարունակել գյուղացիական համայնքներին և գյուղացիական տնտեսություններին ֆինանսական վարձակալությամբ տրամադրել գյուղատնտեսական տեխնիկա՝ կոմբայն, տրակտոր, հարակից այլ սարքավորում մինչև 10 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով:
Գործադիրը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դասընթացների վերապատրաստում. կանանց և տղամարդկանց հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
12:45 18-12-2014
Վրաստանի դատական համակարգում բարեփոխումներ կիրականացվեն
1170 դիտում
12:52 12-06-2015
ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնարկում է նոր բարեփոխումներ՝ քրեակատարողական համակարգում
1954 դիտում
14:05 11-05-2017
Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կրթության համակարգում. վարչապետ
Այս բաժնից
490 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
370 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
388 դիտում
12:53 20-01-2025
Բաքվի քայլերը և մեր հասարակության կարճատես պլանավորումը. Վահե Հովհաննիսյան