211652_close_icon
views-count982 դիտում article-date 17:10 12-06-2015

Վիճաբանության ժամանակ հրել-վայր է գցել

Հունիսի 11-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1961 թ. ծնված Ծատուր Գ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Տափերական գյուղում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Տիգրան Ա.-ն Ծատուր Գ.-ին հրել-վայր է գցել: Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր