1787 դիտում
10:48 13-06-2015
Հենց շուկա մտան կապի այլ օպերատորներ, պարզվեց, որ կապը կարող է լինել և՛ էժան, և՛ որակյալ, և՛ երեք օպերատորներից ոչ մեկը չի սնանկանում. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Նրանք, ովքեր Հայաստանի էլեկտրական ցանցերի վատ աշխատանքը կապում են ռուսաստանյան մենեջմենթի առանձնահատկությունների հետ, չափազանցության մեջ են ընկնում: Հայաստանում կա, օրինակ, «Արմենալ» գործարանը [նախկին «Կանազը»], որտեղ մենեջմենթը նույնպես Ռուսաստանից է, և որը, սակայն, աշխատում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ ցանկացած եվրոպական մենեջմենթ լավն է: 2000-ականների առաջին կեսին հունական DTE ընկերությունը, որը մենաշնորհային իրավունքներով տիրապետում էր մեր երկրի հեռահաղորդակցությանը, նույնքան անարդյունավետ սեփականատեր էր, որքան ՀԷՑ-ը, և նույնքան անորակ ծառայություններ էր մատուցում:
ОТЕ-ն նույնպես հայտարարում էր, որ ինչ-որ ներդրումներ է անում, բայց դրանցից մենք սպառողներս, չէինք օգտվում: Այն ժամանակ նույնպես ասվում էր, որ եթե հանկարծ ծառայությունների գներն իջնեն' վերջ, «ԱրմենՏելը» կկործանվի, և մենք ընդհանրապես կզրկվենք կապից: Բայց հենց որ շուկա մտան կապի այլ օպերատորներ, պարզվեց, որ կապը կարող է լինել և՛ էժան, և՛ որակյալ, և՛ երեք օպերատորներից ոչ մեկը չի սնանկանում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1090 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1366 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2638 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ