211652_close_icon

Աֆղանստանում թալիբների հետ բախման ժամանակ 17 ոստիկան է սպանվել

views-count1722 դիտում article-date 21:00 14-06-2015
Աֆղանստանի հարավում ՙԹալիբան՚ շարժման անդամների եւ ոստիկանների միջեւ բախման հետեւանքով 17 իրավապահ է սպանվել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ 10 իսլամիստ է սպանվել: Հաղորդվում է, որ թալիբները հարձակվել են Մուսա-Կալա շրջանի անցակետի վրա: Հիշեցնենք, որ նախորդ տարի ՆԱՏՕ-ի ուժերը երկրից դուրս բերվելուց հետո թալիբներն ակտիվացրել են հարձակումները, որոնց հետեւանքով զոհվել են տասնյակ ոստիկաններ եւ զինվորականներ:

Նմանատիպ նյութեր