211652_close_icon
views-count1890 դիտում article-date 19:35 14-06-2015

NASA-ն առաջին անգամ նանոարբանյակներ կուղարկի Մարս

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) ծրագրում է առաջին անգամ Մարս ուղարկել երկու նանոարբանյակներ, որոնք պետք է Երկիր հաղորդեն Կարմիր մոլորակի հետազոտման համար ստեղծված Insight գիտական ապարատի մասին տվյալներ: Դրանք կարձակվեն 2016 թ.՝ Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայից, հրթիռակրի օգնությամբ: MarCO անվանումը ստացած այդ երկվորյակ նանոարբանյակները՝ 36,6 x 24,3 x 11,8 սմ չափերով, ամերիկացի մասնագետները արտաքինով համեմատում են փոքր ճամպրուկի կամ մեծ գրքի հետ: Նշվում է, որ հրթիռակրից անջատվելուց հետո դրանք Մարսի մոտ կթռչեն ինքնուրույն: Դրանցից յուրաքանչյուրն ունի երկու ալեհավաք և երկու արևային մարտկոց: Ըստ NASA-ի, դա կլինի նանոարբանյակների առաջին ճամփորդությունը հեռավոր տիեզերք:

Նմանատիպ նյութեր