14743 դիտում
18:59 15-06-2015
Խոշոր ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Peugeot-ով բախվել է պատին, տապալել գազատարի հենասյունը և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Peugeot 206 մակնիշի 34 VU 633 համարանիշի ավտոմեքենայով Արմենակյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվելով՝ տապալել է գազատարի հենասյունը և բախվել թիվ 14 տան դարպասին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+