211652_close_icon
views-count40857 դիտում article-date 10:39 10-01-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 26-ամյա վարորդը Ներքին Չարբախում Mercedes-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գազատարի հենասյուները և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արամ Մկրտչյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Ներքին Չարբախի 1-ին փողոցում՝ «Բարիք» հիպերմարկետի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակի երկաթե հենասյուներին, կոտրել բետո էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտով անցնող ջրատարի մոտ: 

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Երբ շտապօգնության բժիշկների խումբը ժամանել է, վարորդը սկզբում հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ինչի պատճառով շտապօգնությունը մեկնել է, բայց որոշ ժամանակ անց հերթական շտապօգնությունն է ժամանել, ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Մինչև այդ նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 

Ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Խաչիկ Հաննեյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Ղազարյնաը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի մասնաճյուղի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր