1063 դիտում
13:49 16-06-2015
Երևանում մեկնարկել է ‹‹ԱՀԿ. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով աշխատաժողովը
Երևանում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Եվրոֆիշ միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպված ‹‹Առևտրի համաշխարհային կազմակերպություն. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով եռօրյա աշխատաժողովը, որին ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատաժողովին մասնակցում էին նաև «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան, ներկայացուցիչներ շուրջ 20 եվրոպական երկրներից:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նախարարը մասնավորապես նշել է, որ ձկնաբուծությունը հանդիսանում է հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից մեկը` կարևորելով ոլորտի զարգացումը ինչպես երկրի պարենային անվտանգության ապահովման, այնպես էլ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության բարելավման տեսանկյունից:
«Ձկնաբուծությունը Հայաստանի համար հեռանկարային ճյուղ է և ունի զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործումը հնարավոր է միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համագործակցության, զարգացած երկրների պրակտիկայում առկա արդիական ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների աստիճանական ներդրման, միջազգային չափանիշներին բավարարող արտադրանքի ստեղծման և ձկնամթերքի արտահանման ավելացման միջոցով»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:
Նախարարի խոսքով` վերջին տարիներին իրականացված քաղաքականության, մասնավորապես արտահանմանն ուղղված պետական աջակցության արդյունքում էականորեն ավելացել են ձկան արտադրության և արտահանման ծավալները: Ձկնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի արժեքը կազմել է 28.7 մլրդ դրամ, որը գերազանցել է 2013 թվականի մակարդակը 24.6 %-ով: 2011-2014թթ. ընթացքում ձկան արտադրությունն ավելացել է ավելի քան 2.0 անգամ: Էականորեն ընդլայնվել է արտահանման ծավալը, այն 2014 թվականին կազմել է 2706 տոննա` 2011 թվականի 1600 տոննայի դիմաց:
«Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան իր հերթին շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և իր երախատագիտությունը հայտնելով գյուղատնտեսության նախարարությանը մեծ աջակցության համար` հույս է հայտնել, որ այս տարածաշրջանային աշխատաժողովը, որը համախմբել է եվրոպական շուրջ 20 երկրների փորձագետների, կարևոր նշանակություն կունենա ամուր համագործակցության ծավալման, փորձի փոխանակման և ոլորտի վերջին զարգացումների մասին համապարփակ իրազեկման առումով:
Նմանատիպ նյութեր
1038 դիտում
23:35 16-12-2022
Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առևտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում
1246 դիտում
14:06 17-10-2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»