211652_close_icon
views-count1246 դիտում article-date 14:06 17-10-2019

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փոխանակվել փորձով: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում զեկուզումներով հանդես կգան Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ: Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, Էստոնիայի ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գուննար Վահտը, Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Ադրիան Իորդաչեն, Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը: Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության կողմից՝ TAIEX ծրագրի շրջանակներում: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր